Միսսուրիում բնակվող տարեց զույգը՝ 74-ամյա Ալիս Ուդենն ու նրա ամուսինը՝ 71-ամյա Ժերալդ Ուդենը կալանքի տակ են և սպասում են իրենց արտահանձնմանը Վայոմինգ: Պատճառը 30 տարվա վաղեմության երկու սպանություններին նրանց մասնակցության մեղադրանքն է: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Վայոմինգի քրեական հետախուզության բաժնի փոխանցմամբ՝ նրանց առաջադրվել են առաջին աստիճանի սպանության մեղադրանքներ՝ իրենց նախկին կողակիցներին ու երեխաներին սպանելու համար:
Ալիսին ձերբակալել էին սեպտեմբերի 26-ին, հաջորդ օրը՝ նաև նրա ամուսնուն: Տղամարդը խոստովանել է, որ սպանել է իր կնոջը՝ 32-ամյա Վիրջինիային և 10 ու 12 տարեկան երկու երեխաներին:










































