17 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ավստրալիան համաձայնել են քվոտաներ հատկացնել սիրիացիների համար, որոնք ստիպված են լքել երկիրը 2011թ. Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Փիթեր Կեսլերին:
Կեսլերի խոսքերով՝ երկրները համաձայնել են ընդունել ընդհանուր առմամբ 10 հազար փախստականների: Ծրագրի իրագործումը կսկսվի 2014թ.:
Հակամարտության սկզբից Սիրիան լքել է ավելի քան 2 միլիոն մարդ, առնվազն 4 միլիոնը դարձել է ներքին փախստական: Փախստականների հիմնական զանգվածը ներկայում տեղակայված է Սիրիայի հարևան երկրներում՝ Լիբանան, Թուրքիա, Հորդանան, Իրաք:











































