Սիրիայում մեկ տարվա ընթացքում առևանգվել է առնվազն 22 արտասահմանցի լրագրող, որոնցից ութը շարունակում են գերության մեջ մնալ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայում տեղակայված Press Emblem Campaign (PEC) լրագրողական անկախ կազմակերպությանը:
Չորեքշաբթի հրապարակված զեկույցում PEC-ը Սիրիայի ընդդիմությանը և ապստամբների առաջնորդներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել առևանգման մեղավորների դեմ, որոնք «սևացնում են սիրիական ընդդիմության դեմքը»:
Միևնույն ժամանակ կազմակերպությունը կոշտ ձևով դատապարտել է նաև զինվորականների գործողությունները:
PEC-ի տվյալներով՝ սիրիացի զինվորականների գործողություններից տուժել են հինգ ամերիկացի և հինգ իտալացի, երեք ֆրանսիացի, երկու գերմանացի և երկու իսպանացի լրագրողներ, ինչպես նաև հունգարացի, մեքսիկացի, պաղեստինցի, լեհ և ուկրաինացի:
Զեկույցում նաև նշվում է, որ տարեսկզբից աշխարհում գրանցվել է լրագրողների մահվան առնվազն 90 դեպք, որից 13-ը՝ Սիրիայում:









































