Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ենթադրում է, որ նրա պաշտոնական այցն ԱՄՆ կարող է չկայանալ, քանի որ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նա մտադիր է հեռանալ քաղաքականությունից՝ հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Վարչապետի խոսքերով՝ ինքը ողբերգություն չի համարում այն, որ մինչև հիմա չի այցելել ԱՄՆ՝ չնայած այն բանին, որ ստացել է համապատասխան հրավեր:
«Ես դա ողբերգություն չեմ համարում: Մենք պետք է առավելագույնս պահենք գոյություն ունեցող հարաբերությունները, որպեսզի Վրաստանում չթուլանան ամենամեծ ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի շահերը… Այս տեսանկյունից մենք լավ քայլեր ենք արել»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները պահպանել և ամրապնդել են հարաբերությունները ամերիկացի գործընկերների հետ:
«Ես չեմ այցելել ԱՄՆ, սակայն շատ բան ենք արել հարաբերությունների բարելավման համար»,- հավելել է վարչապետը:










































