Հոկտեմբերի 1-ին Միլանի կենտրոնում՝ հայտնի եկեղեցու հարևանությամբ, գետնի տակից, ճեղքելով ասֆալտը, դուրս է եկել սուզանավ՝ ռուս նավաստիով:
Իրականում սա գովազդային ակցիա էր: Իտալական ապահովագրական ընկերությունը նման կերպ որոշել է գրավել հանրության ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ անսպասելի դեպքեր են տեղի ունենում ամեն օր, և որ արտակարգ դեպքի կենտրոնում կարող է հայտնվել յուրաքանչյուրը:
Գործողությանը մասնակցել են դերասաններ, որոնք պատկերել են փրկարարների, ավտոմոբիլիստների, լրագրողների:
Միլանի բնակիչները հետաքրքրությամբ են հետևել ու լուսանկարվել սուզանավի ֆոնին՝ նշում է Bisness Insider-ը:








































