Ստրասբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով ԵԽ նախարարների խորհուրդը նախագահող Հայաստանը, ելույթ ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում: Ելույթից անմիջապես ելույթից նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան ինչպես եվրոպացի, այնպես էլ հայ պատգամավորները:
Ինչպեսև նախապես տեղեկացրել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա նշեց, թե հայտնի է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրել է կազմակերպված հանցագործության՝ գողության հետևանքով, որի արդյունքում Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը, ուստի որոշել է այլ հարց տալ: Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին որպես հայտնի խաղամոլի` հարցրեց, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ նա վերջերս Եվրոպայի կազինոներից մեկում 70 մլն եվրո գումար է կորցրել:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ խորապես համոզված է, որ ներկայացնում է հայ ժողովրդին և հպարտ է: «Ձեր ասածը` կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում: Ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրո գումար: Եթե ունենայի, ապա մի մասը Ձեզ կնվիրեի, որ չարություն Ձեր մեջ չկուտակվեր: Հաշվեք, որ ես Ձեզ չեմ պատասխանել»,- ասաց Սերժ Սարգսյանը:







































