Tuesday, 30 04 2024
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին

Արարատի և Արմավիրի վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը:  Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում:

Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են առանց խոչընդոտների: Ավելացել են գործարանի արտադրական ծավալները, մասնավորապես, ընթացիկ տարում մթերվել է առավել քան 1500 տոննա ծիրան, ինչը շուրջ 50%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Նրա խոսքով` ընկերությունը հետաքրքրված է վերամշակող ընկերություններին մատչելի վարկերի տրամադրման նոր ծրագրով, ինչը նրա համոզմամբ, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել մթերումների դիմաց վճարումների իրականացման գործընթացը:

Արարատում նախարարն այցելել է նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ, որտեղ ընթացքի մեջ են լոլիկի, սմբուկի, բամիայի և բանջարեղենի այլ տեսակների մթերման աշխատանքները: Իգնատի Առաքելյանն ընկերության գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել մթերման աշխատանքներին, ընկերության հնարավորություններին:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզ, այցելել «Իջևանի գինու գործարան» ԲԲԸ-ի Արմավիրի արտադրամաս, որը հիմնականում մասնագիտացված է պահածոների, հյութերի, մուրաբաների արտադրության ոլորտում:

Ընկերության գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը նշել է, որ իրենց արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, եվրոպական երկրներ, փոքր քանակությամբ` նաև Չինաստան:

Ըստ Ատոմ Եգորյանի` յուրաքանչյուր տարի ընկերությունում գրանցվում է ավելի քան 40% արտադրական աճ: Նա նույնպես կարևոր է համարել մթերման դիմաց մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, որից մտադրված է օգտվել հատկապես խաղողի մթերման ժամանակ:

Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մթերման կետում, որտեղ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ իրենց մոտ ևս մթերումներն ընթանում են սահուն, առանց խնդիրների: Արմեն Գասպարյանը նշել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ներքին շուկայում և արտահանվում:

Իգնատի Առաքելյանի այցի վերջին կանգառը «ՄԱՊ» ՓԲԸ-ում էր, որտեղ նախարարը շրջել և հետևել է մթերումների գործընթացին:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ գործարանների գերակշիռ մասն արդեն սկսել են մթերումների գործընթացը, որն անցնում է կազմակերպված, առանց խոչընդոտների: Նախարարի տեղեկացմամբ` օգոստոսի 10-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

Ընկերությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ մթերման վարկերի տրամադրման նոր ծրագրի պայմանները բավական գրավիչ են վերամշակող ընկերությունների համար: Ծրագրով ընթացիկ տարում յուրաքանչյուր տնտեսությանը կարող է տրամադրվել մինչև 150 մլն դրամ, հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի: Նախարարը նաև տեղեկացրել է, որ սուբսիդավորող գյուղվարկերը գյուղացիական տնտեսություններն արդեն հնարավորություն կունենան ձեռք բերել 5, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Նոր ծրագրով վարկերը կտրամադրվեն 3-10 մլն դրամի սահմաններում և կլինեն նպատակային: «Մենք լինելու ենք հետևողական, որպեսզի բոլոր ծրագրերը ծառայեն իրենց նպատակին, և պետության աջակցությունը լինի թիրախավորված այն կետերին, որտեղ ունենք խնդիրներ», – ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հավելել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում