ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել հաջորդ շաբաթ Մալայզիա նախատեսված պաշտոնական այցը ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով: Այս մասին, ինչպես հայտնում է «Բեռնամա» գործակալությունը, հայտնել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը:
ԱՄՆ կառավարությունը երեկ ստիպված էր փակել իր բազմաթիվ հաստատությունների դռները 2014թ. ֆինանսական տարում պետբյուջե չլինելու պատճառով, որը երկրում սկսվել է հոկտեմբերի 1-ին:









































