Ավելի քան 16 ժամ է ձգվում Աթենքում դատական նիստը «Ոսկե արշալույս» ուլտրաաջ կուսակցության 4 պատգամավորների գործով, որոնք մեղադրվում են այն բանում, որ հանցավոր կազմակերպության ղեկավարներ են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օրենքի համաձայն՝ պատգամավորներ Իլիաս Կասիդիարիսը, Յանիս Լագոսը, Իլիաս Պանայոտարոսն ու Նիկոս Միխոսն ունեն դատաքննիչին իրենց պաշտպանության փաստարկներ ներկայացնելու իրավունք: Քննիչն ու դատախազը դրանից հետո կարող են ընդունել 3 որոշումներից մեկը՝ կա՛մ նրանց բանտ ուղարկել, կա՛մ ազատել, կա՛մ ազատ արձակել որոշակի սահմանափակումներով:
Դատական լսումները սկսվել են երեկ Երևանի ժամանակով ժ. 16.30-ին ու շարունակվել ամբողջ գիշեր: Որոշումը կկայացվի կեսօրին մոտ:










































