Նյու Յորքի՝ մեծությամբ երկրորդ օպերային թատրոնը՝ Նյու Յորքի քաղաքային օպերան (1944 թ.) երեքշաբթի հայտարարել է, որ մոտ ժամանակներս կդադարեցնի աշխատանքն ու սնանկության գործընթաց կսկսի՝ գրում է New York Times-ը:
Օպերան վերջին շրջանում բախվել է ֆինանսական խնդիրների: Թատրոնի նորմալ գործունեությունն ապահովելու համար ղեկավարությունը սեպտեմբերի սկզբին որոշել էր դրամահավաք կազմակերպել: Սակայն հաջողվել էր հավաքել անհրաժեշտ 7 մլն դոլարից միայն 2 միլիոնը, ինչի առնչությամբ թատրոնի ղեկավարությունը մտադրություն է հայտնել սնանկության գործընթաց սկսել:
Քաղաքի ներկայիս իշխանությունները հրաժարվել են օգնել թատրոնին: Բարեգործական գործունեությամբ հայտնի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի խոսքով՝ օպերայի բիզնես-մոդելն անարդյունավետ է:









































