Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կհանդիպի կենտրոնական հեռուստաընկերությունների տեղեկատվական ծառայությունների ղեկավարների և քաղաքական հաղորդումների հաղորդավարների հետ: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Վարչապետի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 10.00-ին, Իվանիշվիլիի նստավայրում:
Մոտ ապագայում նման հանդիպում կկայանա մամուլի, տեղեկատվական գործակալությունների և ռադիոհեռարձակողների ներկայացուցիչների հետ: Կկայանա առանձին հանդիպում նաև տարածաշրջանային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:








































