Սերժ Սարգսյանը վերջին շրջանում «քեֆերից» աչք չի բացում: Նա հանգստյան օրերին մասնակցել է ոչ միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի արարողությանը, այլև, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացել է իր լավատեղյակ աղբյուրներից, իր ներկայությամբ պատվել է ԱԺ նախկին պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանի դստեր հարսանեկան արարողությունը:
Դրանից առաջ էլ մասնակցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի երեխաների պսակադրությանը: Ուշագրավն այն է, որ բոլոր խնջույքների ժամանակ Սարգսյանն ակտիվորեն նաև պարում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի










































