Շերը հայտարարել է, որ իր հանգուցյալ ամուսինը մինչ այժմ հետապնդում է իրեն: «Ես, իրոք, կարծում եմ, որ Սոննին մինչև հիմա իմ կողքին է և երբեմն ինձ նշաններ է տալիս՝ վառելով իմ տան լույսերը: Ես մի շատ գեղեցիկ լամպ ունեմ, որը ժամանակ առ ժամանակ վառվում է, նույնիսկ եթե միացված չէ»,- խոստովանել է Շերը՝ Reddit.com-ին տված հարցազրույցում: Արևմտյան լրագրողները կատակում են, թե Շերը կա՛մ խելագարվել է, կա՛մ հավատում է մահվանից հետո կյանքին:
Շերը և Սոննի Բոնոն երկար տարիներ ամուսնացած են եղել: 1974 թ.նրանք ամուսնալուծվել են, Շերը շարունակել է երաժշտական կարիերան, իսկ Սոննին սկսել է նկարահանվել կինոյում: 1996 թ. նրա հետ ողբերգություն է տեղի ունեցել՝ Սոննին դահուկներով սահելիս բախվել է ծառին և մահացել:














































