Գերմանիայի Գելզենկիրհեն քաղաքում գոյություն ունի ծորակ, որից ոչ թե ջուր, այլ գարեջուր է հոսում: «Գարեջրամուղը», սակայն, անցկացված է ոչ թե բնակարաններում, այլ բարերում և ռեստորաններում:
Գարեջրամուղի ընդհանուր երկարությունը 5 կմ է: Այն միացնում է ավելի քան 100 վաճառակետ և պարունակում է ավելի քան 52 000 լիտր գարեջուր:
Ըպելիքը խողովակով շարժվում է այնպիսի ճնշմամբ, որ ցանկացած վաճառակետում մեկ րոպեի ընթացքում կարելի է 14 լիտր գարեջուր լցնել:
Այս մասին գրում է Kedem.ru կայքը:









































