Շվեյցարական զորքը զորավարժություններ է անցկացրել, որոնց ընթացքում մշակվել է պաշտպանություն՝ Ֆրանսիայի տարածքից ենթադրյալ զորքերի հարձակումից: Այս մասին գրում է շվեյցարական Le Matin թերթը:
Ըստ սցենարի, որը հայտնի է դարձել կիրակի օրը՝ Ֆրանսիան եվրոգոտու ճգնաժամի պատճառով 3 մասի է բաժանվել, որից հետո Սոանիա կոչվող պետությունը՝ Ջիոնե մայրաքաղաքով, և դրա իշխանությունները, այսպես կոչված, Ջիոնական ազատ բանակի գրոհայիններին ուղարկել են Շվեյցարիա, որպեսզի բարեկեցիկ հարևանի շնորհիվ լուծեն իրենց ֆինանսական խնդիրները:
«Երկրի հեղինակությունը բարձր պահելու համար շվեյցարական բանակը պետք է աշխատի, որպեսզի հնարավորություն ունենա պաշտպանվելու 21-րդ դարի սպառնալիքներից»,- այսպես է մեկնաբանել վերոնշյալ առասպելը գիտնական Անտուան Վեյարը:










































