ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կանխազգալով զարգացումները, լուսանկարել եմ քվեաթերթիկս: Չեմ սխալվել, փաստորեն»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը 103 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր, իսկ 2 քվեաթերթիկ համարվել էր անվավեր:










































