Friday, 05 06 2026
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Ղազախստանը ՄՄ անդամ Հայաստան, թե Ադրբեջան ընտրության ժամանակ նախապատվությունը կտա Բաքվին

«Կախված է նրանից, թե ընտրությունն ինչի մեջ կլինի: Եթե ընտրությունը դրված լինի թեթև ինչ-որ հարցերի մեջ՝ ոչ այնքան էական, ապա Ղազախստանն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Ադրբեջանին, կոնֆլիկտային հարցերում՝ երևի թե ոչ մեկին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ղազախ քաղաքագետ Վասիլի Միսնիկը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե Ղազախստանի առջև Ադրբեջան և արդեն Մաքսային միության անդամ Հայաստան դրված լինի, ի՞նչ ընտրություն կկատարի Ղազախստանը:

Քաղաքագետը հավելեց, որ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանի և Վրաստանի հակամարտությունը, ապա Ղազախստանը հավանաբար չեզոք դիրք կգրավի. «Ավելի լուրջ հարցերում Ղազախստանը կա՛մ Ռուսաստանի դիրքորշմանը կլինի, կա՛մ չեզոք դիրքորոշում կունենա: Վրաստան-Ռուսաստան պատերազմում Ղազախստանը չէր կարող ո՛չ Ռուսաստանին աջակցել, ո՛չ Վրաստանին, հետևաբար չեզոք դիրք զբաղեցրեց»:

Այդուհանդերձ Վ. Միսնիկն ընդգծեց, որ Ղազախստանի համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ. «Կարևոր է Կասպից ծովով, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով մուտք ունենալը, այն անկախ է Ռուսաստանից, դա այլընտրանք է Ռուսաստանին, բայց քանակական իմաստով Ադրբեջանի և Ղազախստանի կապերն այնքան էլ մեծ չեն»:

Խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշման մասին, մեր զրուցակիցը վերահաստատեց նախկինում հնչեցրած իր այն տեսակետը, թե Ղազախստանին այնքան էլ չի հետաքրքրում դա, սակայն, ըստ նրա, Ղազախստանը դեմ չի լինի Հայաստանի անդամակցությանը. «Քաղաքական որոշումը կայացվելու է բարձր՝ նախագահ Նազարբաևի մակարդակով: Այսպիսի իրավիճակ է՝ եթե Նազարբաևի մոտ Ռուսաստանի հետ հակամարտության լուրջ պատճառ չհայտնվի (իսկ դա Նազարբաևի մոտ չի հայտնվում, նա կարողանում է Ռուսաստանի հետ հարցեր լուծել), ուրեմն Մաքսային միությանը Հայաստանի անդամագրման ոչ մի տեխնիկական խոչընդոտ Ղազախստանը չի ստեղծի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում