Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

«Վիրահայերի համակրանքը նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի կողմն է»

Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Վրաստանի նախագահի թեկնածուներից միայն Դավիթ Բաքրաձեն է խոսում հայ-վրացական հարաբերությունների մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ նախագահի մյուս թեկնածուները այդ թեմային գրեթե չեն անդրադառնում:

«Միացյալ ազգային շարժումից Դավիթ Բաքրաձեն, իհարկե, խոսում է հայ-վրացական հարաբերությունների զարգացման մասին՝ չնայած դա լրատվամիջոցների կողմից չի լուսաբանվում: Ըստ հարցումների տվյալների՝ ինչպես երևում է, ֆավորիտը Գեորգի Մարգվելաշվիլին է՝ «Վրացական երազանք» կուսակցությունից: Նա դեռևս Ջավախքում ընտրողների հետ չի հանդիպել: Ճիշտ է՝ նա եղել է Ծալկայում և Ախալցխայում, սակայն հայ ազգաբնակչության հետ հատուկ հանդիպելու նպատակ չի հետապնդել»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

Հարցին՝ թեկնածուներից որի՞ն են համակրում վիրահայերը, նա պատասխանեց, որ իր կանխատեսումներով՝ Ջավախքում հայերն ամենամեծ թվով ձայները կտան Մարգվելաշվիլիին, հետո Բաքրաձեին, իսկ վերջում՝ Նինո Բուրջանաձեին՝ «Ժողովրդավարական շարժում»-ից:

«Մայրաքաղաք Թբիլիսիում ևս ձայների մեծամասնությունն, ըստ իս, կստանա Գեորգի Մարգվելաշվիլին: Ընդդիմությունը դեռևս այնքան ուժեղ չէ, որ հաղթի ընտրություններում: Միաժամանակ դեռ դժվար է ասել, թե ով կլինի երկրորդը՝ Բաքրաձե՞ն, թե՞ Բուրջանաձեն»,- ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2013 թվականի հոկտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում