Աշխատանքի շտապող Լոնդոնի բնակիչները բախվել են տարօրինակ անձանց հետ, որոնց ուշադրության կենտրոնում եղել են ծխողները: Զոմբիները բրիտանացիներին խորհուրդ են տվել թողնել ծխելը:
Դիմակներով 30 դերասաններ, ովքեր ցուցադրել են ծխելու հետևանքները, դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ վատ սովորությունից հրաժարվելու կոչ անելու համար: Այս մասին գրում է Metro-ն:
Այս, այսպես ասած, «շոուն» կազմակերպել է մի կլնիկա, որը բոլոր ցանկացողներին անվճար խորհրդատվություն է առաջարկում՝ ծխելու վնասակար սովորությունից ազատվելու համար:
Մարդիկ հավաքվել են զոմբիների շուրջ՝ խորհրդատվության օրվա և վայրի մասին տեղեկանալու:
Սակայն ոչ միայն դերասաններն են հավաքվածներին համոզել թողնել ծխելը, այլև այդ ակցիան կազմակերպած կլինիկայի ներկայացուցիչները:













































