Tuesday, 23 06 2026
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

«Կանալ-Կովկաս». ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների նիստ՝ Երևանում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը:

Նիստը բացել է և մասնակիցներին ողջունել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ելույթի համար խոսքը տրվել է «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ միջոցառման Միջազգային կոորդինացիոն շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի քարտուղար, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման Դաշնային ծառայության միջազգային-իրավական դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ալյոնկինին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ջերմ ընդունելության և կանխարգելիչ միջոցառման տեխնիկական ապահովման համար՝ Սերգեյ Ալյոնկինը ներկայացրեց նիստի մասնակիցներին:
ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի և օպերատիվ գործողությանը մասնակցելու ձևաչափերի վերաբերյալ զեկույցներով:

Ելույթ ունեցողներն անդրադարձել են թմրամիջոցների անօրինական շրջանառության՝ որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի մարտահրավերներին և ընդգծեցին դրանց համատեղ ուժերով հակազդելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

Ելույթ են ունեցել՝ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ Միխայիլ Մելիխովը, Հայաստանի Հանրապետությունից՝ Վարդան Գևորգյանը, Բելառուսի Հանրապետությունից՝ Ալեքսանդր Վիսոցկին, Ղազախստանի Հանրապետությունից՝ Եռլան Ուատաևը, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռասուլ Տուրգանովը, Տաջիկստանի Հանրապետությունից՝ Թոջիդդին Նասրիդդինովը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Իվան Վոզնեսենսկին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային կոմիտեից՝ քննչական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ներսես Միրզոյանցը:

Կանխարգելիչ գործողությանն իրենց ձևաչափի և Միջազգային կոորդինացիոն շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան դիտորդներ Օլեգ Շչերբինինը (Եվրասիական խմբի ներկայացուցիչ) և Անաստասիա Դերժիցկայան (Ռուսաստանի Ինտերպոլի ներկայացուցիչ):

Նիստին մասնակցել են նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչներ:

Նիստի մասնակիցների ստորագրմանը ներկայացվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման և Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեությունը ղեկավարելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովը, իսկ Միջազգային կոորդինացիոն շտաբի կառավարումը՝ Կոորդինացիոն խորհրդի քարտուղար Սերգեյ Ալյոնկինը և նրա տեղակալ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գևորգյանը:

Նիստի մասնակիցների տրամադրության տակ են եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Կոորդինացիոն խորհրդի նախագահի կողմից հաստատված՝ «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ գործողության պլանը, որն ամփոփում է գործողության օպերատիվ մտահղացումը, նախապատրաստման և իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես և գործողության արդյունքների ամենօրյա հաշվետվությունների աղյուսակները:

Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրապարակեց ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ Վարդան Բադասյանը:
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շնորհակալություն հայտնելով ՀԱՊԿ անդամ-պետությունների ու դիտորդ երկրների ներկայացուցիչներին՝ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում:

Խորհրդակցության ավարտից հետո օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվեց հրամանատարական կետ, որը տեղակայված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
«Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ ոստիկանների հուշակոթողին:

Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և ամենօրյա հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրամանատարական կետից, նախապես համաձայնեցված կապուղիներով, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից փոխանցվել են ազգային միջգերատեսչական շտաբներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում