Շքեղ կյանք՝ փառք, հարստություն, այսպիսին ենք տեսնում հայտնի անձանց՝ շքեղ մեքենաներով, թանկարժեք զգեստներ հագած մոտենում են կարմիր գորգին՝ հիացնելով մարդկանց իրենց ձյունաճերմակ ժպիտով:
Սակայն նրանք միշտ չէ, որ երջանիկ ու հարուստ են եղել: Նրանց մանկության ու պատանեկության տարիների պատմությունները վկայում են, որ չնայած մանկական սթրեսներին ու ողբերգություններին, ցանկացած մարդ կարող է փոխել իր կյանքը, գրում է viva.ua-ն:
Շանայա Թվեյն

Հայտնի կանադացի երգչուհին, որը հիացնում է իր գեղեցկությամբ քանթրի-երաժշտության ինդուստրիան, շատ է տառապել: Ընտանիքը ապրել է ծայրահեղ աղքատ, ինչի պատճառով նա իր երաժշտական կարիերան սկսել է կառուցել 8 տարեկանից՝ տեղի բարերում հարբած լսարանի առաջ հանդես գալով:
22 տարեկան էր, երբ ավիավթարի հետևանքով մահացան նրա ծնողները, և նա ստիպված էր հրաժարվել հաջող կարիերայից 4 երեխաների դաստիարակելու համար:
Շարլիզ Թերոն

Հիմա նա Հոլիվուդի ամենագեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհիներից է: Սակայն մանուկ հասակում շատ բան է տեսել՝ հայրը տառապում էր ալկոհոլիզմով, ծեծում կնոջն ու դստերը:
Երկար տարիներ նա թաքցնում էր իր անցյալը՝ պատասխանելով, որ «հայրը մահացել է ավտովթարի հետևանքով»:
Դեմի Մուր

Դեմին մեծացել է չափազանց անբարենպաստ ընտանիքում: Նա ամեն կերպ խուսափում է իր մանկության հետ կապված հարցերին պատասխանելուց՝ չցանկանալով խոսել հարբեցող ծնողների մասին: Նա ստիպված էր 16 տարեկանում հեռանալ դպրոցից՝ մոր պարտքերը փակելու համար:
Քիանու Ռիվզ

Անձնական կյանքում հայտնի դերասանի մոտ ամեն ինչ ավելի քան ողբերգական է դասավորվել: 1998թ. նա սիրավեպ է հաստատում Ջենիֆեր Սայմի՝ ռեժիսոր Դևիդ Լինչի ասիստենտի հետ: Մեկ տարի անց աղջիկը պարզում է, որ հղի է, երջանիկ հոր ուրախությունը հօդս է ցնդում, երբ ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ երեխան մահանում է մոր արգանդում:
Երեխային թաղելուց հետո Ջենիֆերը ընկնելով դեպրեսիայի մեջ՝ սկսում է թմրադեղեր օգտագործել ու ալկոհոլ: Երեխայի մահից մեկ տարի անց ավիավթարից մահանում է նաև 29-ամյա Ջենիֆերը:











































