Muse ու Green Day խմբերը այնքան էլ լավը չեն՝ BBC Radio 1-ի եթերում հնչեցնելու համար: Այս մասին MusicWeek երաժշտական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել են ռադիոկայանի երաժշտական ղեկավար Ջորջ Էրգատուդիսն ու կայանի երաժշտական քաղաքականության պատասխանատու Նեյջել Հարդինգը:
Մասնավորապես, Radio 1-ի ղեկավարները նշում են, որ ամերիկյան Green Day պանկ-ռոք խմբի վերջին ալբոմը չի համապատասխանում իրենց եթերին՝ ցածր որակի պատճառով:
Ռադիոկայանի ղեկավարները նշել են նաև, որ Նոել Գալահերի երգերը վերջին շրջանում ավելի շատ համապատասխանում են BBC Radio 2-ի եթերին:
BBC Radio 1-ը սկսել է հեռարձակվել 1967թ.:











































