Հոգևոր միասնության և հակագործակցության միջազգային ակադեմիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նամակը Նոբելյան հանձնաժողով է ուղարկվել սեպտեմբերի 16-ին և ստացվել սեպտեմբերի 20-ին: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղաղապահական դեր է խաղացել մեր նախագահը բարդ շրջաններում, հատկապես Բեսլանում, Հարավային Օսիայում»,-ասել է ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը:
Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Միջազգային ակադեմիան նախաձեռնությունը չի քննարկել նախագահի վարչակազմի հետ:
Նախկինում նա նշել էր, որ Պուտինն իր գործունեության մեջ երբեք չի ղեկավարվում ինչ-որ մրցանակներ ստանալու ձգտմամբ:
Ավելի վաղ Խաղաղության Նոբելյան մրցանակի ստացման համար Պուտինի թեկնածությունն էր առաջադրել Կրթության համառուսական հիմնադրամի նախագահ Սերգեյ Կոմկովը:








































