Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

Սեփականատիրոջ և մենեջերի միջև Հայաստանի նվաստացուցիչ երկընտրանքը

Քանի մոտենում է 2018-ը, ու պետք է որոշվի Հայաստանի իշխանության հարցը անհատական մակարդակում, ժամանակավրեպ են դառնում տեսական խոսակցությունները կամ բուն թեմային անուղղակի անդրադառնալու նրբանկատությունը: Օբյեկտիվորեն հասունացել է մի իրավիճակ, որ հաջորդ տարի ապրիլին Հայաստանի իշխանության հարցը որոշելու է ոչ թե Հայաստանը, այլ սահմանափակ թվով մարդիկ, որոնց և Հայաստանի շահերը գուցեև հակոտնյա են:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը ոչ մասմեդիան է հորինել, ոչ էլ փորձագիտական շրջանակները: Դա օբյեկտիվ իրականություն է, խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոյի հետևանք: Եթե նույնիսկ հասարակությունը բողոքում է, ապա քաղաքական նույն իրավիճակում դարձյալ ընտրելու է նույնաբովանդակ խորհրդարան՝ քաղաքական, ինտելեկտուալ, բարոյական առումով, որովհետև այլընտրանքի բացակայությունը հանգեցնում է «տասը հազարանոց» ընտրության, որից հնարավոր չէ այլ ստատուս քվո ակնկալել: Եթե ընդդիմությունը վայնասուն է բարձրացնում Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման թեմայով, ակամայից զբաղվում է Կարեն Կարապետյանի PR-ով, որովհետև Սարգսյան-Կարապետյան երկընտրանքը ձևավորել է նաև ընդդիմությունը, որին հասարակությունը գնահատել է տասը հազար դրամից ավելի էժան:

Սարգսյան-Կարապետյան երկընտրանքը մեր սրտով էլ չէ, գուցե իսկապես հարիր չէ մեր ժողովրդի քաղաքակրթական պոտենցիալին՝ չնայած, անկեղծորեն, մեր քաղաքական համակարգն ավելի բարձր նշաձողի չի ձգտում, և նույնիսկ բանը կարող էր երկընտրանքի չհասնել, եթե ՊՊԾ գնդի անցած տարվա կրակոցները Կարեն Կարապետյանին Մոսկվայից Երևան չբերեին:

Սարգսյան-Կարապետյան ընտրությունը գուցե Հայաստանինը չէ, բայց հաստատ Հայաստանի համար է, վերաբերում է մեր երկրին, իրական քաղաքականություն է, որովհետև մինչև «կկվի կանչը»՝ հաջորդ տարվա ապրիլը, Հայաստանում ոչ ոք նոր ստատուս քվո չի ստեղծելու՝ ո՛չ արտաքին աշխարհից իրեն դուրս դրած ընդդիմությունը, ո՛չ էլ արտաքին աշխարհը՝ Պուտին-Թրամփ քողարկված քաղաքական ֆլիրտով կամ ռուս-ամերիկյան բացահայտ հակադրությամբ:

Մեծ իմաստով Սարգսյան-Կարապետյան երկընտրանք չկա էլ, որովհետև անբնական է, երբ համակարգը կանգնեցվում է սեփականատիրոջ և մենեջերի միջև ընտրության երկընտրանքի առաջ: Կարապետյանը, ի տարբերություն Սարգսյանի, քաղաքական տեսակ չէ: Մենեջերը, այն էլ նման ցածր որակավորմամբ, չի կարող հավակնել պետության ղեկավարման: Դա նույնիսկ վիրավորական է Հայաստանի համար, եթե, իհարկե, մենք վերջնականապես չենք համակերպվել այն նվաստացմանը, որ Հայաստանը «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն է: Նման ապաքաղաքականացում իրեն կարող է թույլ տալ միայն պետական մտածողությունից, նույնիսկ պետություն ունենալու հեռանկարից ձեռք քաշած հասարակությունը:

Մյուս կողմից՝ զարմանալի է, որ Սերժ Սարգսյանից այդքան զզվող հասարակությունն ու ընդդիմությունն ուզում են նրան նման անգնահատելի «նվեր» մատուցել՝ օժտել անսահմանափակ իշխանությամբ՝ առանց նվազագույն պատասխանատվության, երբ Մելիք-Ադամյան փողոցի կուսակցական գրասենյակում «գենսեկի» փառքը վայելող Սարգսյանը հասարակությանը կառաջարկի «նոր ոգու» բերած հին ու նոր փորձությունների համար դիմել ոչ թե իրեն, այլ «ռոբսոններին» ու «դոնպիպոներին»:

Հայաստանում իրական և ֆորմալ իշանությունները պետք է մեկտեղված լինեն սահմանադրական լեգալ կառույցներում, հակառակ պարագայում մենք վերջնականապես կկորցնենք պետության հետ անգամ հոգևոր, ենթագիտակցական կապը: Այս առումով Սերժ Սարգսյանը պարտավոր է ստանձնել վարչապետի պաշտոնը: Դա կլինի քաղաքական պատասխանատու որոշում, պատասխանատվության ֆորմալացում և նաև շանս հանրությանը, որ մի օր Սերժ Սարգսյանին կհեռացնի իշխանությունից՝ իր քրեաօլիգարխիայով հանդերձ: Եթե գնանք իշխանության ապաքաղաքականացման և քաղաքական պատասխանատվության փոշիացման ճանապարհով, Կարապետյանի մենեջմենթը բերելու է Հայաստանի անկախության ու Ղարաբաղի վերջնական «սեկվեստրին»:

Գուցե հոդվածը մի փոքր ցինիկ ստացվեց, բայց մենք ցինիզմի մեջ չենք մեղադրում հասարակությանը, որը կարծում է, թե իր ստացած տասը հազարանոցի վրա Կարեն Կարապետյանի նկարն է, կամ ընդդիմությանը, որը դեմոկրատիայի բանալին փնտրում է ռուսական «Գազպրոմի» կոռուպցիոն լաբիրինթոսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում