Շշուկներ են տարածվել, որ Ford-ի ղեկավար Ալան Մուլալին կոնցեռնը կլքի արդեն հաջորդ տարի և կարող է փոխարինել Սթիվ Բալմերին՝ Microsoft-ի ղեկավարի պաշտոնում:
Որոշ տեղեկություններով՝ Մուլալին արդեն ոչ պաշտոնապես «լուրջ» առաջարկ է ստացել Microsoft-ից: Reuters գործակալության փոխանցմամբ՝ տեխնոլոգիական հսկայի 20 առանցքային ներդրողներից առնվազն 3-ը պնդում են Բալմերի պաշտոնում վերակառուցման հարցերով մասնագետի նշանակման անհրաժշտությունը: Իրազեկ աղբյուրները նշում են, որ թեկնածուների շարքում է նաև Մայք Լորին՝ Computer Sciences Corp-ի ղեկավարը: Մուլալին անձամբ նշել է, որ մասնավոր կարգով խորհրդատվություն է տրամադրել Բալմերին ընկերության վերակառուցման հարցերով:
Մուլալին Ford էր եկել Boeing ընկերութունից 2006 թվականին, նրա պայմանագրի ժակետը լրանում է հաջորդ տարի:










































