Sunday, 14 06 2026
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ

Երբ որոշումները կայացվում են անցյալում և հետևանքներ թողնում ներկայի վրա

«Պարալլելս» անկախ կինոընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 2005-ից, 2012-ից իրականացնում է նորահայտ կինեմատոգրաֆիստների առաջին ֆիլմերի աջակցության ծրագիր: Այս տարի արտադրել է առաջին կարճամետրաժ ֆիլմը` ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», ըստ Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հոկտեմբերի 4-ից այն դիտել «Մոսկվա» կինոթատրոնում:

Ի դեպ, «Փասիանի որսորդը» ֆիլմը 2012-ին արժանացել է «Հայակ» ազգային կինոմրցանակին՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: Ռեժիսորը նշեց, որ Մոսկվայի փառատոնում ֆիլմը շատ լավ ընկալվեց, շատ լավ դիտեցին, բայց որքան մոտենում է ամսի 4-ը, այնքան մեծանում է հայ հանդիսատեսի առջև լարվածությունը:

Նա նշեց, որ հաջորդ՝ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի նկարահանումներն ավարտված են, ֆիլմն արդեն արտադրության փուլում է: Կինոընկերությունը նախատեսում է «Լուսավոր շրջան» ֆիլմն ամբողջովին ավարտին հասցնել մինչև գարուն:

Հովհաննես Գալստյանը, որը «Պարալլելսի» հիմնադիրն է, նշեց, որ իր նպատակն է գրավել միջազգային շուկան, այսինքն՝ ֆիլմերը պետք է հետաքրքիր լինեն բոլոր մարդկանց, հետաքիրքր լինեն և գրավեն մարդկանց հոգիները, սրտերը, անկախ նրանից՝ որտեղ են ապրում:

Ասուլիսի ընթացքում Հովհաննես Գալստյանը կապ հաստատեց միջազգային կիոարտադրող Լյուկ Նթոնգայի հետ, որը Հովհաննես Գալստյանի հետ համագործակցում է 2009-ից: Նա նշեց, որ ինքը հետաքրքրված է «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմով: Այս պատմության մեջ, նրա խոսքով, հետաքրքիր է այն, թե որոշումները, որ մենք կայացնում ենք անցյալում, ինչ հետևանքներ են թողնում ներկայի վրա: «Բոլորս էլ մեր կյանքում ինչ-որ որոշում կայացրել են, դա մեզ հետապնդում է և ազդում մեր կայացրած որոշումների վրա, որ ներկայանում են այս որոշումների մեջ: Ֆիլմը պետք է հետաքրքրի հատկապես կանանց»,- ասաց նա:

Մարինե Զաքարյանը, խոսելով «Փասիանի որսորդը» ֆիլմից, նշեց, որ այն տարբերվում է առհասարակ գրական գործը էկրանավորելու փորձերից: Նա չթաքցրեց, որ ֆիլմը, իր կարծիքով, խոցելի տեղեր ունի: Ի դեպ, այն նկարահանվել է երկու միլիոն դրամ բյուջեով:

Ինչ վերաբերում է «Լուսավոր շրջանին», ապա բանախոսները նշեցին, որ նախագծի առաջին ներկայացումը տեղի է ունեցել նախորդ տարի՝ Կաննի փառատոնում, և նախատեսվում է, որ ֆիլմը կավարտեն 2015-ին: Մինչև այդ, սակայն, անհրաժեշտ է 1,2 միլիոն դոլարի ներդրում անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում