Ամերիկացի ռեժիսոր-փաստագրող Չարլզ Ֆերգյուսոնը հրաժարվել է CNN-ի համար ֆիլմ նկարահանել ԱՄՆ նախկին պետքարտուղարի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կնոջ՝ Հիլարի Քլինթոնի մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ֆիլմը պետք է էկրան բարձրանար հաջորդ տարի:
«Երբ ես դիմեցի մարդկանց՝ խնդրելով հարցազրույց տալ, պարզեցի, որ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի ցանկանում օգնել ինձ այս ֆիլմի հետ կապված աշխատանքներում՝ ոչ դեմոկրատները, ոչ հանրապետականները, ոչ Հիլարի ու Բիլ Քլինթոնների շրջապատից ինչ-որ մեկը»,- ասել է Ֆերգյուսոնը:
Ռեժիսորի խոսքով՝ իր դիմած 100-ից ավելի մարդկանցից տեսախցիկի առաջ համաձայնել է խոսել միայն 2-ը:
«Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չի ցանկանում, որ այդ ֆիլմը ստեղծվի: Ես հասկացա, որ այդ հանգամանքներում չեմ կարող ստեղծել ֆիլմ, որով կարող էի հպարտանալ, և որոշեցի դադարեցնել աշխատանքը նախագծի վրա»,- գրել է օսկարակիր ռեժիսորը:








































