Հարավային Կորեայում անցկացվել է վերջին 10 տարվա մեջ ամենախոշոր զինվորական շքերթը, որին մասնակցել է 11 հազար զինծառայող, ինչպես նաև ցուցադրվել են շուրջ 120 ինքնաթիռ ու 190 տեսակի ցամաքային տեխնիկա: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սոննամ քաղաքի ավիաբազայում ելույթ ունենալով շքերթի մասնակիցների ու հանդիսականի առաջ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից «շատ լուրջ» սպառնալիքի մասին:
Նրա խոսքով՝ իրավիճակը Հյուսիսային Կորեայում ներկայում շատ լարված է, և անհրաժեշտ է, որ Սեուլը Փխենյանի նկատմամբ տանի զսպիչ քաղաքականություն:
Շքերթը նվիրված է եղել ՀարավայինԿորեայի զինված ուժերի ստեղծման 65-ամյակին: Զորահանդեսին ներկա է եղել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:










































