«Փակ շուկայում» շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց շինարարական աշխատանքները համակարգող Լևոն Խաչատրյանը, շուկան կբացվի մինչև հոկտեմբերի 5-ը:
Նրա հավաստմամբ՝ աշխատողները եղել են տեղում, տեսել են, թե որտեղ են աշխատելու. «Բոլորն էլ իրենց տեղը գիտեն, ներսում փայտից սեղաններ են դրված»:
Լ. Խաչատրյանը նշեց նաև, որ շուկայի բացումը շուրջ 650-700 նոր աշխատատեղով կապահովի, և բոլոր այն մարդիկ, ովքեր մինչ այժմ պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանի շահերը, ներսում աշխատանք կունենան:
Հարցին՝ եթե աշխատողները եղել են ներսում, ինչո՞ւ ճարտարապետներին ոչ մի անգամ ներս չեն թողել, նա պատասխանեց. «Իրենք ցանկություն չեն ունեցել, չեն մտել ներս: Եկել, դիմացի մայթին կանգնել են… Բայց անզեն աչքով երևում է, որ այս շուկայի տեսքը պահպանվել է: Անմիտ խոսակցություններ են, «Փակ շուկան» սուպերմարկետ չի դառնալու»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































