«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի և Ղարաբաղի նախագահների, ինչպես նաև երկու կաթողիկոսների համատեղ հանդիպում է նախատեսվում: Եթե այն տեղի ունենա, ապա կկայանա Գանձասարում:
Այս պահին «նախաձեռնող խումբն» աշխատում է նամակների վրա, որոնք պետք է գրվեն նախագահներին: Նախատեսված է ամենքի համար առանձին նամակ գրել՝ ըստ) վաստակի, ըստ առանձնահատկության: Խումբը դեռ չի որոշել՝ կանխավ հրապարակել այդ նամակները, թե՝ ոչ:
Թերթի տեղեկություններով նախաձեռնողների մեջ են նաև «Մհերի դուռ» կոչված գաղտնի «կառույցի» ներկայացուցիչները, որոնց համար տեղի և օրվա սիմվոլիկան շատ կարևոր է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:











































