Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը խոստացել է արմատախիլ անել ուլտրաաջ «Ոսկե այգաբաց» կուսակցությունը, որը Հունաստանի 300 տեղանոց խորհրդարանում 18 տեղ է զբաղեցնում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը:
Համապատասխան հայտարարությունը Սամարասն արել է Նյու Յորքի Ամերիկյան հրեաների կոմիտեում: «Մենք մտադիր ենք ամբողջովին արմատախիլ անել այս ամոթը»,- նշել է վարչապեը՝ հավելելով, որ «Ոսկե այգաբացի» բոլոր ղեկավար-անդամները ձերբակալված են և նրանց հանդեպ հետաքննություն է սկսվել:
Ավելի վաղ հունական իշխանությունները խոստացել էին արդարացի դատել «Ոսկե այգաբացի» առաջնորդներին:





































