ԱՄՆ-ի սենատը հրաժարվել է ընդունել բյուջետային փոխհամաձայնության և ԱՄՆ-ի կառավարության ֆինանասավորումը մեկ շաբաթով երկարաձգելու վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի առաջարկությունը, տեղեկացնում է Fox News-ը:
Սենատորների ճնշող մեծամասնությունը քվեարկել է, որպեսզի վերջին շաբաթում արդեն երկրորդ անգամ օրինագիծը վերամշակման համար Ներկայացուցիչների ներքին պալատ վերադարձվի:
Այսպիսով, եթե մինչև կեսգիշեր փոխհամաձայնության չգան, ապա ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել իր գործունեության մի մասը:











































