ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը չի բացառում ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի՝ այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Համապատասխան հայտարարությունն Օբաման արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: «Ես քննարկումից չեմ հանում ոչ մի տարբերակ»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ ԱՄՆ-ը և Իսրայելը ամեն գնով թույլ չեն տա, որ Իրանում միջուկային զենք ստեղծվի:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Օբամային չթուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ իսլամական հանրապետությունը չի ցուցաբերել «ապացուցված առաջընթաց»՝ հրաժարվելով միջուկային զենքից: Նրա խոսքերով՝ միայն «ռազմական գործողությունների սպառնալիքը և պատժամիջոցներն Իրանին ստիպեցին բանակցությունների սեղանի շուրջ նստել»:








































