Բուկինգհեմյան պալատում շեֆ-խոհարարի թափուր պաշտոն է բացվել, գրում է The Times-ը: Հաջողակ թեկնածուին տարեկան 23 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ կառաջարկեն: Նա շաբաթական 45 ժամ կաշխատի:
Թեկնածուից ֆրանսերենի գերազանց իմացություն և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների համար երեկույթներ, թագավորական ընտանիքի անդամների համար ընտանեկան արարողություններ կազմակերպելու ունակություն է պահանջվում: Խոհարարը հիմնականում Բուկինգհեմյան պալատում կաշխատի, սակայն տարեկան երեք ամիս նա ստիպված կլինի աշխատել թագավորական այլ նստավայրերում:
Ներկա պահին Բրիտանիայի թագավորական ընտանիքի սպասարկման համար 20 խոհարարներ են պահանջվում: Եղիսաբեթ թագուհու նախկին շեֆ-խոհարարը պատմել է, որ սովորական կյանքում թագուհին շատ պարզ սնունդ է նախընտրում. նրա սիրելի ուտելիքներն են եգիպտացորենի փաթիլները, շոկոլադե տորթը և ջեմով բուտերբրոդները:








































