Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

Շարունակելու փոխարեն մտածել սկսելու մասին

Հայաստանն ու Եվրոպան փորձում են հասկանալ, թե ինչ ձևաչափով, ինչ ոլորտներում պետք է զարգացնեն երկկողմ հարաբերությունները սեպտեմբերի 3-ի որոշումից հետո: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը:

Իսկապես նկատելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո կողմերը որոշակիորեն փակուղային վիճակում են, և այնպիսի տպավորություն է, որ չգիտեն, թե ինչից է պետք սկսել: Իսկ միգուցե պատճառն էլ այն է, որ կողմերը քննարկում են ոչ թե սկսելու, այլ շարունակելու տարբերակը: Այսինքն` եղել է պրոցես, որը սեպտեմբերի 3-ին ընդհատվել է Սերժ Սարգսյանի որոշմամբ, և հիմա Հայաստանն ու Եվրոպան չգիտեն, թե ինչից շարունակեն, ինչպես շարունակեն: Իսկ գուցե արժե մտածել ոչ թե շարունակելու, այլ նոր բան սկսելու մասին: Սա ամենևին չի նշանակում նախկինի վրա խաչ քաշել և սկսել մաքուր էջից:

Պետք չէ, իհարկե, սկիզբը ընկալել պարզունակ պատկերացումներով: Խոսքն այն մասին է, որ Եվրոպան ու Հայաստանը պետք է հետևություններ անեն անցած տարիներից, արդյունքներից և հետևանքներից, ու հասկանան, որ այդ բովանդակության հարաբերությունները հասել էին իրենց գագաթնակետին, և սեպտեմբերի 3-ն այդ գործընթացի գագաթնակետն էր: Իհարկե, սպասվում էր, որ գագաթնակետ կլինի նոյեմբերի 29-ը, սակայն եղավ սեպտեմբերի 3, և արդեն պետք է մտածել նորի, ոչ թե հինն ինչ-որ կերպ շարունակելու մասին:

Իսկ ի՞նչ է նշանակում նոր: Նախևառաջ նոր նշանակում է հնարավորինս լիարժեք հասկանալ հինը, հասկանալ, թե ինչու հինը հասավ անփառունակ, ոչ թե «փառավոր» վախճանի: Ինչու և ինչպես հնարավոր եղավ մեկը և անհնար եղավ մյուսը: Ըստ այդմ` նոր գործընթացը արդեն պետք է մշակվի այդ անփառունակությանը հանգեցրած պատճառների վերացմանը միտված նպատակների և թիրախների հիմքի վրա: Այսինքն` Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունների հիմքում պետք է լինեն այն հարցերը և խնդիրները, որոնք կօգնեն մեր երկրին շոշափելիորեն մեղմացնել այն գործոնները, որոնք գերակա եղան և թույլ չտվեցին, որ Հայաստանը կայացնի իր համար պետական և հասարակական զարգացման հեռանկարներ ապահովող որոշում՝ գնալով հետ դեպի Մաքսային միություն:

Այս իրավիճակը պարզաբանելն էլ կպահանջի շատ երկար ժամանակ, առավել ևս, որ այստեղ դիմադրությունը պակաս կոշտ չի լինելու, քան սեպտեմբերի 3-ին ավարտված գործընթացի առումով: Սակայն եթե Հայաստան-Եվրոպա հարաբերությունների հիմքում սա չի դրվում, ապա մնացյալ առումներով նույնիսկ արագ փոխհամաձայնությունների դեպքում արդյունավետությունը կդառնա խիստ կասկածելի և առավելագույնը, որ կարող է լինել, դա պատմության կրկնությունը կլինի: Իսկ ինչպես հայտնի է, կրկնվելով պատմությունը վերածվում է ֆարսի: Հայաստան-Եվրոպա հարաբերություններում ֆարսի կարիք ոչ միայն չկա, այլ նույնիսկ դա կարող է ծայրահեղ վտանգավոր լինել բոլորի համար: Հետևաբար` դրանից խուսափելու համար պետք է խուսափել կրկնություններից: Թե ով կլինի Եվրոպայի համար հիմնական գործընկեր Հայաստանում նոր հարաբերությունների հայեցակարգի տեսանկյունից, պարզ չէ:

Ի վերջո, սեպտեմբերի 3-ին եվրոպացիները Հայաստանում բախվեցին նաև առաջին հերթին հենց այս խնդրին՝ գործընկերների բացակայություն: Առաջին հայացքից թվում էր, թե Հայաստանում Եվրոպայի անունով շատ երդվողներ կային, սակայն մյուս կողմից էլ երևաց, որ երդումներից բացի, Հայաստանում որևէ այլ բան այդ երդվողները չեն արել եվրոպականությունը հասարակությանը հանգամանալից և խորքային ներկայացնելու համար: Նույն իշխանությունն էլ երեք տարի երդվում էր Եվրոպային: Բրյուսելն այստեղ ունի իր առանձին հետևությունների ու եզրակացությունների կարիքը: Սակայն այստեղ, իհարկե, կա նաև խնդրի հակառակ կողմը: Իսկ միգուցե Բրյուսելն ինքն է գործընկեր կառույցների հետ աշխատել ոչ այն բովանդակությամբ, որն անհրաժեշտ կլիներ ավելի մեծ արդյունավետություն ցուցաբերելու համար:

Այսինքն` նոր ասվածը ամենևին չի ենթադրում ֆիզիկապես նոր գործընկերներ: Միգուցե կարիք կա ընդամենը նորացնել գործընկերների հետ հարաբերությունների բովանդակությունը, պահանջները, մոտեցումները և կարող է ստացվել առավել նպաստավոր արդյունք Հայաստանում եվրաինտեգրացիայի շոշափելի արդյունքների տեսանկյունից: Այս դեպքում, եթե անգամ պահանջվի շատ ավելի մեծ ժամանակ, քան, այսպես ասած, շարունակության տրամաբանության շրջանակում ընդհանուր հայտարարներ գտնելու համար, միևնույն է, հեռանկարները շատ ավելին կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի ու թե՛ ամբողջ տարածաշրջանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում