ԳՈՒԱՄ-ի վեցերորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 2-3-ը՝ Թբիլիսիում, հայտնում է կազմակերպության քարտուղարությունը:
Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել ԳՈՒԱՄ-ի հետ համագործակցության հարցերը օրենսդիր ոլորտում, ինչպես նաև կազմակերպության կապը գործընկեր երկրների և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Նշենք, որ ներկայումս ԳՈՒԱՄ-ը ղեկավարում է Վրաստանը:










































