Կղզին, որը վերջերս երկրաշարժի հետևանքով հայտնվել է Պակիստանի ափերի մոտ, լուսանկարվել է արբանյակից: Անսպասելի հայտնված ցամաքի կտորի լուսանկարները ստացվել են ֆրանսիական Pleiades սարքով:
Նոր լուսանկարները թույլ են տվել հստակ որոշել կղզու չափերը, տեղեկացնում էնmirfactov.com-ը:
Կղզին ունի գրեթե իդեալական կլոր տեսք: Շրջանի տրամագիծը կազմում է 543 մ, ընդհանուր մակերեսը 22726 ք/մ է: Կղզին հայտնվել է Գվադար քաղաքից ոչ հեռու այն բանից հետո, երբ տարածաշրջանում տեղի է ունեցել 7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Հետազոտողները կանխատեսում են, որ կղզին երկար գոյություն չի ունենա՝ ջուրը կարող է քշել-տանել փափուկ նստվածքները:













































