Թուրքական «Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել թիմին Չեմպիոնների Լիգայի` «Յուվենթուս»-ի դեմ առաջիկա խաղում:
Թուրքիայի առաջնության «Ռիզեսփոր»-ի դեմ խաղում Սնեյդերը 34-րդ րոպեին ցավ է զգացել ոտքի ու գոտկատեղի հատվածում ու լքել է խաղադաշտը:
Հարկ է նշել նաև, որ հարձակվող Դիդիե Դրոգբան, ով վնասվածք էր ստացել «Ռեալ»-ի դեմ խաղում, կկարողանա դուրս գալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս» – «Գալաթասարայ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին` 22:45-ից սկսած:








































