NASA-ն պատրաստվում է տիեզերք ուղարկել առաջին 3D-պրինտերը:
Ձգողականության պայմաններում եռաչափ սարքը միջազգային տիեզերակայանի բորտին կտեղադրեն մյուս աշնանը: Ներկայում սարքը թեստավորում են Երկրի վրա՝ հատուկ լաբորատորիայում: Մասնագետները փորձում են նվազեցնել 3D-պրինտերի ծավալն ու քաշը, հայտնում է ITAR-TASS-ը:
Նոր տեխնոլոգիայի հետ գիտնականները ուղեծրում աշխատանքների օպտիմալացման մեծ հույսեր են կապում: Եռաչափ տպագրությունը տիեզերագնացներին թույլ կտա անձամբ ստեղծել ռոբոտներ, նավիգացիոն համակարգեր, սաղավարտներ ու հետազոտական սարքավորումներ:
Պրինտերի օգնությամբ մոտ ապագայում հնարավոր կլինի պատրաստել նաև սննդարար ու համեղ ուտեստներ տիեզերագնացների համար:









































