Եվրամիության պատվիրակությունը՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գունար Վիգանի գլխավորությամբ, կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամլո ծառայությունը, այցի նպատակն է մասնակցել Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական նիստին, որը կայանալու է հոկտեմբերի 1-ին Բաքվում:
Հանդիպմանը կողմերը կքննարկեն համագործակցության զարգացման հեռանկարները: Ադրբեջանական պատվիրակությունը կղեկավարի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:
Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 1996թ. ապրիլին և ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից:










































