Pixel Heart ստուդիան iOS օպերացիոն համակարգով սարքերի համար թողարկել է Vanished սարսափ աուդիոխաղը: Ինչպես փոխանցում է Polygon պորտալը, խաղում գործողությունները զարգանում են այնպիսի աշխարհում, որտեղ լույսը լիովին բացակայում է: Խաղացողը հայտնվում է անհայտ վայրում, ոչինչ չի տեսնում և չի հիշում, թե ինչպես է այնտեղ հայտնվել: Նա պետք է թափառի՝ կողմնորոշվելով ձայներով: Մթության մեջ նրա վրա պարբերաբար հարձակվում են ագրեսիվ արարածներ, որոնք փորձում են սպանել նրան:
Խաղը պետք է խաղալ փակ աչքերով: Շարժվելու համար պետք է սեղմել էկրանի վրա, իսկ ուղղությունը փոխելու համար շրջել սարքը: Հրշեջներից կարելի է փախչել, ինչպես նաև պայքարել նրանց դեմ՝ սարքը թափահարելով:
Ներկայում խաղը անվճար հասանելի է App Store-ում, սակայն հոկտեմբերի 1-ից այն կվաճառվի 0.99 դոլարով:









































