Հովհաննես XXIII և Հովհաննես Պողոս II պապերին սրբերի շարքը դասելու արարողությունը կկայանա 2014-ի ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը:
Նման որոշում է կայացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի կոնստիստորիայի ընթացքում, որը կայացել է այսօր: Կաթոլիկները 2014-ի ապրիլի 27-ին կնշեն Աստվածային ողորմության օրը: Տոնը կաթոլիկ եկեղեցում սահմանել է հենց Հովհաննես Պողոս II պապը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հովհաննես XXIII-ը (մահացել է 1963 թվականին) և Հովհաննես Պողոս II-ը (մահացել է 2005-ին )կարող են սուրբ հռչակվել մինչև տարեվերջ:











































