Թեյլոր Սվիֆթը քննադատության է ենթարկել Մայլի Սայրուսին վերջին սկանդալների համար: Այս մասին հայտնում է Metro-ն:
Նա կարծում է, որ Մայլի Սայրուսը շարունակում է երիտասարդ աղջիկների համար կուռք մնալ՝ չնայած MTV Video Music Award-ում նրա վերջին ելույթին: 23-ամյա Սվիֆթը կարծում է, որ դեռ հնարավոր է դրական ազդեցություն ունենալ երկրպագուների վրա՝ չնայած անցյալի որոշ սխալներին:
Նա ակնարկել է, որ Սայրուսի բեմադրության սեքսուալ հատվածը՝ Ռոբի Թիքի մասնակցությամբ, կարող է ներվել: Նա մտահոգություն է հայտնել երկրպագուների համար, ովքեր կարող են դպրոցում կամ Facebook-ում հրապարակավ նվաստացվել:









































