«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ թիմի հարձակվողներ Լուիս Սուարեսն ու Դանիել Սթարիջը կազմում են լավագույն հարձակվողական զույգն Անգլիայում:
«Սուարեսն ու Սթարիջը կազմում են լավագույն հարձակվողական զույգն Անգլիայում: Նրանք խաղադաշտում շատ արդյունավետ են համագործակցում: Դանիելն անփոխարինելի է դարձել:
Ընդ որում՝ մեր երկու հարձակվողները շատ տարբեր են, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ցանկացած թիմի պաշտպանության համար»,- The Guardian-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Լիվերպուլ»-ը 1:3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սանդերլենդ»-ի նկատմամբ: Սուարեսը դարձավ դուբլի, Սթարիջը՝ գոլի հեղինակ:









































