ԳՖՀ-ի հավաքականի նախկին կիսապաշտպան Գյունտեր Նետցերի կարծիքով`Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ավելի թեժ է լինելու:
Նախորդ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիա»-ն 25 միավորով գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած «Բորուսիա»-ին:
«Չեմ կարծում, թե կկրկնվի նախորդ մրցաշրջանի պատմությունը: «Բորուսիա»-ն այժմ շատ ավելի հզոր է: Դորտմունդի ակումբը հիանալի ձեռքբերումներ կատարեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- ասել է Նետցերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 7 տուրերի արդյունքներով երկու ակումբները 19-ական միավոր են վաստակել:








































