Իտալիայի նախկին վարչապետն այսօր դառնում է 77 տարեկան: Քաղաքական գործիչն ինքը խոստովանել է իր կողմնակիցներին, որ ներկայումս ապրում է իր կյանքի վատագույն շրջանը, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Ես չեմ քնում, նիհարել են 11 կգ-ով. 1 կգ ամեն տարվա դիմաց, որ ինձ ցանկանում էին տեսնել բանտում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ին Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման ֆինանսական խարդախության համար: Առջևում Բեռլուսկոնիին դեռ սպասում են մի քանի ծանր լսումներ «Ռուբիի գործով», որով նրան մեղադրում են անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար:







































