Երկուշաբթի Ֆլորենցիայի դատարանը կսկսի ամերիկացի ուսանողուհի Ամանդա Նոքսի և նրա իտալացի նախկին ընկերոջ՝ Ռաֆայել Սոլեչիտոյի գործի վերանայումը, որոնք մեղադրվում են 2007թ. Նոքսի հարևանուհու սպանության մեջ՝ հաղորդում է BBC-ն:
2009թ. դեկտեմբերին Նոքսը և Սոլեչիտոն մեղավոր են ճանաչվել բրիտանացի ուսանողուհի Մերեդիտ Կերչերին բռնաբարելու և դաժանորեն սպանելու մեջ: Երկու տարի առաջ դատարանը չեղյալ էր հայտարարել վճիռը՝ մեղքը չապացուցված լինելու պատճառաբանությամբ:
Սակայն 2013թ. մարտին Իտալիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նաև այս վճիռը՝ կարգադրելով անցկացնել նոր դատավարություն:
Ամանդա Նոքսը վերադարձել է ԱՄՆ 2011թ.՝ անմեղ ճանաչվելուց հետո: Գործի վերանայման ժամանակ նրա ներկայությունը պարտադիր չէ: Այնուամենայնիվ, եթե Նոքսը կրկին մեղավոր ճանաչվի, Իտալիան կարող է պահանջել նրա արտահանձնումը:









































