Wednesday, 01 05 2024
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դատերի հորձանուտ, որը ծառայում է Սերժ Սարգսյանին

Սամվել Բաբայանի և մյուսների ու Անդրիաս Ղուկասյանի մեկնարկող դատավարությունները գալիս են լրացնելու չորս աղմկահարույց գործընթացների շարքը: Այս իշխանության պարագայում անիմաստ է ակնկալել օրինական դատական գործընթաց և վճիռ, հակառակ դեպքում երկրում չէր լինի նման դատավարությունների առատություն: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ամեն երրորդը քնում-արթնանում է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալված տեսնելու երազանքով:

Նման դատավարությունների քաղաքական նշանակությունը գուցե նվազագույնի հասցվեր, դրանց դերը մարգինալացվեր, եթե անցած մեկ տարում երկրում ձևավորված լիներ հանրային տրամադրությունների տրանսլյատոր ընդդիմություն, որը փոփոխությունների հույսեր ծներ: Սակայն Հայաստանում բացակայում է նաև այդ ինստիտուտը, եթե նույնիսկ «Ելք» դաշինքն այլընտրանքի ձևավորման ուղղությամբ որոշակի քայլեր է փորձում անել:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընթացող չորս դատավարությունները հավակնում եմ լրացնել քաղաքական կյանքի վակուումը: Այս ամենը խիստ անցանկալի է ինստիտուցիոնալ և նաև քաղաքական հարթության վրա: Զուտ ինստիտուցիոնալ առումով «ծռությունը» քաղաքական շարժում չէ՝ հիշեցնելով քաղաքական աղանդ, որը զինված խմբից դուրս միավորում է մի քանի տասնյակ մոլեռանդ ֆանատների:

Ավելի տխուր իրավիճակ է քաղաքական ասելիքի բովանդակության առումով, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանությունը բռնությամբ տապալելու Վարուժան Ավետիսյանի կամ դատարանները պաշարելու և «ծռերին» ազատելու Ժիրայր Սեֆիլյանի կոչերի ֆոնին Սերժ Սարգսյանը քաղաքակրթության օրինակ է թվում:

Այնպիսի տպավորություն է, որ դատական այս գործընթացները լակմուսի թղթի նման բացահայտում են իշխանության և ընդդիմության չգոյությունը՝ ընդգծելով Սերժ Սարգսյանի այլընտրանքի բացակայությունը համակարգի ներսում և դրանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում