ԱՄՆ Կոնգրեսն ու Սպիտակ տունը մեկ օր ունեն՝ բյուջեի հարցով փոխզիջման գալու և 800 հազար պետծառայողների աշխատանքը չդադարեցնելու համար՝ հայտնում է Vedosmosti-ն:
Կիրակի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Օբամայի գլխավոր նախաձեռնությունների մեկի՝ բժշկական ապահովագրության բարեփոխման հիմնական միջոցառումների ֆինանսավորումը մեկ տարով հետաձգելուն: Բարեփոխման շարունակությունը եղել է հաջորդ տարվա բյուջեի ընդունման պայմաններից մեկը: Բյուջեն պետք է ընդունվի մինչև հոկտեմբերի 1-ը:
Սպիտակ տունը չի արձագանքել: Ավելի վաղ Օբաման խոստացել էր չենթարկվել հանրապետականների շանտաժին, ովքեր վերահսկում են Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսին մեկ օր է մնում՝ Սպիտակ տան հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար՝ Capital Economics-ում գրում է Ջեսիկա Հինդսը: Այլապես պետական ծախսերի մեծ մասը կսառեցվի՝ 2.1 մլն պետաշխատողներից 800 հազարը կուղարկեն չվճարվող արձակուրդի:
Վերջին անգամ կառավարության ֆինանսավորումը 28 օրով կասեցվել էր 17 տարի առաջ՝ Բիլ Քլինթոնի օրոք: Կառավարության աշխատանքի խափանումը կարող է դանդաղեցնել ՀՆԱ-ի աճը 1.4 տոկոսվ՝ հաշվարկել է Moody’s-ը: Երկրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել է 2.5 տոկոսով:
Հաջորդ վտանգավոր ամսաթիվը հոկտեմբերի 17-ն է, երբ առաջ գա պետպարտքի վերաֆինանսավորման հարցը: Այժմ այն կազմում է 16.7 տրիլիոն դոլար, և եթե Կոնգրեսը չբարձրացնի թույլատրելի վերին շեմը, կառաջանա դեֆոլտի ռիսկ:











































