Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են կարգավորել դեմքը փակող մուսուլմանական գլխաշոր կրելու խնդիրը, հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը BBC-ին տված հարցազրույցում:
Նա իր աջակցությունն է հայտնել քաղաքացիական ինստիտուտներին, դպրոցներին, դատարաններին, միգրացիոն կենտրոններին, որոնք պահանջում են մուսուլմաններից՝ հանել դեմքը փակող գլխանոցները:
«Մարդիկ իրավունք ունեն կրելու այն հագուստը, որը ցանկանում են, սակայն հարկավոր է բացառություն անել այն դեպքերի համար, որոնց ժամանակ անհրաժեշտ է ապահովել պետական ծառայողների ու համապատասխան կառույցների բնակակոն աշխատանքը»,- ասել է Քեմերոնը:









































